Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման աննախադեպ հաջողությունը՝ Չեխովյան հեղինակավոր փառատոնում
Երկու ամիս առաջ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթած՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը միության կողմից առաջարկվել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին և անմիջապես ընդգրկվեց ծրագրում։
Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացումը Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնի շրջանում ցուցադրվել է երկու անգամ:
«Հունիսի 27-ին աննախադեպ հաջողությամբ ավարտվեցին ներկայացման երկօրյա ցուցադրությունները։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումը ընդգրկեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք՝ փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագիր։
Ուրախ ենք Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար, շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նոր հաղթանակներ»,- նշված է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին