Հասարակություն 10:00 28/06/2021 Հայաստան

Ռազմական բժիշկ Հրաչ Հարությունյան. Զինվորի կյանք փրկողը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«... նաև դիեր էինք դուրս բերում և եղել են բժիշկներ, որ հենց այդ ժամանակ են զոհվել»...

Հրաչ Հարությունյանը 2018 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն ավարտելուց հետո ծառայության անցավ Արցախում։ Իր իսկ ցանկությամբ նշանակվեց Ստեփանակերտի ինժեներասակրավորական զորամասի բժիշկ։ Իսկ արդեն 2019 թվականի մարտին տեղափոխվեց Մատաղիս, և երկու ամիս անց նշանակվեց զորամասի բուժկետի պետ։

Բժշկի ցանկությունը մեկն էր՝ լինել առաջնագծում։ «Ուզում էի լինել առաջնագծում՝ իմ կարիքն ունեցողների կողքին։ Ինչո՞ւ Մատաղիս, քանի որ այնտեղ բժիշկների կարիք կար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է ռազմական բժիշկը։

Արցախն իր հրաշալի բնությամբ գրավել էր բժշկին, սակայն պատերազմը խաթարեց, կիսատ թողեց ամեն ինչ։

Վիրավորների  հայացքը՝ կապրե՞ն, բժիշկներին  ստիպում  էր անել անկարելին...

Սեպտեմբերի 27-ին թշնամին լայնածավալ հարձակման էր անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով՝ գործի դնելով ամբողջ զինանոցը։ Արցախում սեպտեմբերի 27-ի առավոտը սկսվեց հազարավոր հրանոթների որոտներից, ԱԹՍ-ների հարվածներից։

Վիրավորներին թիվ չկար, դժվար իրավիճակում հայտնված բժիշկներն անում էին հնարավոր ամեն ինչ նրանց փրկելու համար: Իսկ վիրավորների հայացքը՝ կապրե՞ն, բժիշկներին ստիպում էր անել անկարելին։

Հրաչ Հարությունյանի հետ զրուցում ենք պատերազմի օրերից, պատմում է՝ հստակ հիշելով ամեն մի դրվագ։

Ասում է՝ միշտ էլ մտածել է, որ պատերազմ լինելու է։ Պատերազմի նախորդ օրն էլ տեսել են, որ շփման գծին տեխնիկա է մոտենում, գումարտակի հրամանատարները զեկուցել են այդ մասին, բայց նրանց թույլ չեն տվել, որ հայկական կողմը նախահարձակ լինի։ Ինչո՞ւ, բժիշկը միշտ իրեն այդ հարցն է տալիս։

«Առավոտյան արդեն իմացանք, որ բոլոր տեղերում առաջինը արկերը գցել են սպայական շենքերի վրա։ Հենց այդ ժամանակ էլ անմիջապես անցանք բուժկազմակերպմանը»,- սկսում է պատմել Հրաչ Հարությունյանը։

Բժիշկը հիշում է, որ պատերազմից առաջ բուժկետում կային 32 զինվոր՝ ջրծաղիկով, անգինայով հիվանդ։ Սեպտեմբերի 27-ին առաջին հերթին նրանց տարհանել են թիկունք ու արդեն սկսել են  վիրավորներին օգնել։  Թեև անսպասելի էր, սակայն փորձել են ամեն ինչ շատ արագ կազմակերպել, քանի որ ամեն վայրկյանը կարող էր 18 տարեկան զինվորի համար ճակատագրական լիներ։

«Այդ ժամանակ ավելի շատ պատասխանատվություն էի զգում, քանի որ գիտակցում էի՝ տղաների ճակատագիրը նաև ինձանից է կախված։ Ամենաբարդն այդ պահին այն էր, որ կապի միջոց չունեինք, պատերազմը սկսելուց ժամեր անց այդ խնդիրն առաջացավ։ Հրամանատարի հետ կարողանում էինք կապ հաստատել, իսկ հոսպիտալային օղակի հետ՝ ոչ։ Հետո արդեն կարգավորվեց։ Պետք է ասեմ, որ ամբողջ բուժանձնակազմը համախմբված ու համակարգված էր աշխատում։ Բժիշկները, բուժքույրերը, բուժակները՝ հավասար ու առանց հանգստի աշխատում էին: Մեզ համար գիշեր-ցերեկ չկար»,- նշում է 28-ամյա Հրաչը։

Առաջին բուժգնություն ցույց տալուց բացի նրանք ամենաթեժ կետերից տարհանել են նաև վիրավոր զինվորների, բժիշկներն էլ եղել են կյանքի ու մահվան սահմանագծին։

Վիրավորները հիմնականում ունեին ականապայթյունային, խոշոր տրամաչափի հրետանային զենքերից վնասվածքներ, ինչպես նաև կային անօդաչու սարքերի հետևանքով սարսափելի այրվածքներով վիրավորներ։

«Առաջին վիրավորը վնասվածք էր ստացել անօդաչուից, մի քանի ժամ հետո արդեն բերեցին հրազենային վնասվածքով վիրավորների։ Մեծ մասը ծանր, ծայրահեղ ծանր էին։ Շատ էին, շատ-շատ»,- հոգոց է հանում բժիշկն ու լռում՝ փորձելով լռության մեջ խեղդել այդ դժոխային օրերը։ Աչքի առաջ առաջին վիրավորն է, իր ընկեր Հովհաննեսը, որը ծանր վնասվածքներից զոհվում է, վիրավորվել էին նաև Թալիշի գումարտակի բուժակները։

«Բոլոր վիրավորներին ճանաչում էինք։ Մեր գործը չէր, բայց նաև դիեր էինք դուրս բերում և եղել են բժիշկներ, որ հենց այդ ժամանակ են զոհվել»,- ցածրաձայն ասում է Հրաչը։

Այսօր էլ ժապավենի նման աչքի առջևից անցնում են այդ սարսափելի օրերը, 5-6 օրում միայն Մատաղիսում իրենց բժշկական անձնակազմով տարհանել են 650 վիրավորի։

 44-օրյա մղձավանջը դրվագ առ դրվագ...

Բժիշկը Մատաղիսից դուրս է եկել հոկտեմբերի 2-ին։

«Ամենավերջինն այնտեղից ես և բուժակն ենք դուրս եկել, հրամանատարից, բոլորից հետո։ Այդ պահին չէինք մտածում, որ այլևս չենք վերադառնալու։ Թշնամին ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, միայն մտածում էինք վիրավորներին տեղափոխել անվտանգ վայր։ Իսկ հետո, երբ գիտակցում ես կորուստը, բնականաբար, շատ ծանր է»,- ասում է  նա։

Երիտասարդ բժիշկը նոյեմբերին դիերի փոխանակման ժամանակ գնացել է Մատաղիս, ամենամեծ ցավը նաև այդ ժամանակ է ապրել, երբ տեսել է այն վայրերը, որտեղով ամեն օր անցնում էր, երբ տեսել է այն տունը, որտեղ ապրում էր ծառայության ժամանակ, իր, հրամանատարների մեքենաները՝ ջարդված ու լքված, իսկ ամենասարսափելին, անդառնալին զոհված տղաներն են, իր ընկերները։

Նա շարունակում է պատմել, հիշում է 44-օրյա մղձավանջը դրվագ առ դրվագ...

«Մատաղիսից դուրս գալուց հետո գիշերը մնացինք դրսում, բայց կարողացանք վիրավորներին հասցնել հոսպիտալ։ Հետո տեղափոխվեցինք Ալաշան, որտեղ անմիջապես ընդունեցինք Սմերչի հարվածից վիրավորված 17 զինծառայողի։ Դրանից հետո մեր անձնակազմը գնում է Վարանգաթաղ գյուղ, որտեղ ընթանում էին թեժ մարտեր։ Անընդհատ կապի մեջ էինք 5-րդ պաշտպանական շրջանի բժիշկների հետ։ Մենք օգնության էինք հասնում իրենց վիրավորներին, իրենք՝ մեր։ Կարող եմ ասել, որ բուժծառայությունը միակ ստորաբաժանումն էր, որ բոլորը բոլորի հետ կապ ունեին»,- ասում է երիտասարդ բժիշկը։

Նոյեմբերի 1-ից նա բուժակի հետ միասին արդեն գնում է Մարտունի, որտեղ նրանց կարիքն ավելի շատ կար։ Հրաչ Հարությունյանը հիշում է, որ կապի հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել, և իրենք չեն իմացել, թե հարևանությամբ գտնվող զորամասում ինչ է կատարվում, այնտեղ էլ չեն իմացել՝ իրենք ինչ վիճակում են։

«Չէի ասի, որ անկազմակերպ էր, մեծ ուժեր ունեինք, պարզապես կար տեղեկատվության պակաս։ Նախ չգիտեինք, թե իրենից ինչ է ներկայացնում բայրաքթարը, թշնամին կարողանում էր վերևից մեզ նկարեր, հարվածեր, իսկ մենք այդ հնարավորությունը չունեինք։ Ավելի շատ խանգարում էր նաև խուճապը, ինչպես նաև ՄՈԲ-ով եկած մարդիկ։ Օրինակ, կամավորները գալիս և անմիջապես զենք ստանալուց հետ բարձրանում էին դիրքեր, բայց ՄՈԲ-ով եկած մարդիկ չգիտեին ինչ պետք է անեին, ավելի շատ խանգարում էին։ Շատ զոհեր ունեցել ենք իրենց պատճառով, քանի որ պատրաստ չէին և չգիտեին իրենց անելիքը։

Եղել են դեպքեր, որ ՄՈԲ-ի պատճառով բուժկետը տեղափոխել եմ այլ վայր, որ մեզ չխանգարեն, սակայն մտածելով, որ բուժկետը անվտանգ վայրում պետք է տեղակայվի, նրանք նորից գալիս էին մեր հետևից։ Երեք անգամ Մատաղիսում ԱԹՍ-ն ընկել է  բուժկետի վրա, շատ զոհեր ու վիրավորներ հենց այդ ժամանակ ենք ունեցել։ Այդ մարդկանց մեղադրելու չէ, նրանք պատրաստված չէին, չգիտեին ուր են եկել, ինչ է իրենց սպասվում։ Շատերը մտածել են, որ ապրիլյան պատերազմի նման մարտերը մի քանի օր են տևելու, բայց հասկացան, որ այդպես չէ։ Ցավոք, ՄՈԲ-ից էլ շատը զոհեր ունեցանք»,- պատմում է բժիշկը։

Այնուամենայնիվ, բժիշկն իր անձնակազմի հետ ամեն ինչ արել է, որ բոլորին օգնություն ցուցաբերի։ Հիշում է՝  պատերազմի առաջին օրն իրենց մեքենային Թալիշում հարվածում են, վարորդը վիրավորվում է, բայց շարունակել են օգնություն ցուցաբերել։ Զարմանում է, թե ինչպես են ողջ մնացել։

Պետք է սառը դատեինք, այլ տարբերակ չունեինք...

«Սպիտակ բանակի» զինվորներն անքուն գիշերներ էին անցկացնում։ Քանի կյանք փրկվեց, քանի օջախի լույսը չմարեց բժիշկների շնորհիվ...

Ռազմական բժիշկը փորձել է այդ օրերին սառը դատել։ Բնական է, բոլորն ուզում էին փրկվել, բայց բժիշկներն անզոր էին. այնպիսի վնասվածքներ էին, որ անհամատեղելի էին կյանքի հետ։

Հիմա Հրաչ Հարությունյանը մտովի վերապրում է, թե արյան շերտով պատված մարմիններին ո՜նց էին փորձում կյանք տալ.

«Եղել է դեպք, որ ուղղակի հասկացել եմ՝ անհնար է փրկել, բայց ամեն ինչ արել ենք, որ զինվորն ապրի։ Եղել է վայրկյանների հարց և կարողացել ենք կյանք փրկել, դրանից առավել ինձ համար ոչինչ չկա։ Բոլորին նաև հուսադրել ենք, որ լավ է լինելու, շուտով կգան օգնության»։

Թալիշում սեպտեմբերի 30-ի գիշերը մեծ թվով վիրավորներ են տարհանել։ Հիշում է՝ առաջ էին գնում, բայց հասկանում էին, որ փրկվելու հավանականությունը փոքր է, բայց դա արել են ընտանիքի, ընկերների, հայրենիքի համար։

Պատերազմից ամիսներ անց մի քանի օրով Հրաչը եկել է Երևան, փողոցում մոտեցել են մարդիկ և շնորհակալություն հայտնել՝ իրենց փրկելու համար։ Նույնիսկ իր ծնողներին են շնորհակալություն հայտնել։

Ի դեպ, պատերազմի առաջին օրերին բժիշկը ծնողների հետ չի կարողացել կապ հաստատել, իսկ երբ խոսել է, սկսել է նրանց հանգստացնել, որ ամեն ինչ նորմալ է.

«Գիտեք ինչն է ինձ համար կարևոր՝ երբեք չեմ լսել նրանցից, որ հետ գնամ, միայն ասել են՝ արա այնպես, ինչպես ճիշտ ես գտնում»։

Պատերազմից ամիսներ անց էլ երիտասարդ բժիշկը վերլուծում է կատարվածը, ասում է, որ  պատերազմն անակնկալ չպետք է լիներ, զինվորները պետք է պատրաստ լինեին դրան։

Նա նաև չի հասկանում, թե ինչու էին մարդկանց սխալ ինֆորմացիա տալիս։

«Այդ օրերին ընտանիքիս հետ խոսելի հարցնում էի ինչ նորություն կա, ասում էին, թե լավ է վիճակը, առաջխաղացում ունենք, բայց նման բան չի եղել, եղել են դեպքեր, որ դիրքեր ենք գրավել, բայց դա միշտ չի եղել։ Սխալ ինֆորմացիայի պատճառով էլ նաև ունենք այն, ինչ ունենք։ Մատաղիսից դուրս գալուց հետո հասկացանք, որ պատերազմը երկար է տևելու, իսկ օրեր անց արդեն չէինք հավատում, որ այդ ամենը կավարտվի ու տուն կվերադառնանք»։

Նա անասելի ցավ է զգացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Գիշերվա 2-ին վիրավորներին տարհանելուց հետո վերադարձանք մեր տեղակայման վայր, Երևանից զանգ ստացա, ընկերս էր, ասաց՝ հանձնեցին մեր հողերը։ Ինձ ահավոր վատ էի զգում, պարտված ու ստորացված, այդքան կորուստներից հետո էլ հայրենիքի կորուստը, բայց նաև գիտակցում էինք, որ անհնար էր այդպես շարունակել։

Կորցնում էինք տղաներին, իսկ համալրում չկար։ Հյուծվել էինք, սպառվել էինք։ Մեր ցավը մեծ է, ինչքան լուսավոր երիտասարդների կորցրեցինք։ Եւ շատ դժվար է, երբ կորցնում ես հայրենիքդ, երբ մտածում ես, որ այդ հողի համար արել ես ամեն ինչ ու հիմա այդ հողը քոնը չէ, դա սոսկալի ցավ է պատճառում ինձ։ Երբ գիտակցում ես, որ թշնամիդ գալիս է այն վայրերը, որտեղ դու ապրել ես, կյանք ես տվել, դա սարսափելի է։

Երբ Շուշիի մոտով անցնում եմ ու տեսնում եմ իրենց դրոշը, ամեն անգամ այդ ցավն ապրում եմ, չեմ կարող խոսքերով նկարագրել դա։ Հայրենիք կորցրած մարդը ո՞նց պետք է լինի»,- նշում է նա։

Այդ աչքերը երբեք չեմ մոռանա...

Հրաչ Հարությունյանը խոստովանում է, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչինչ չի զգացել՝ ոչ վախ, ոչ ցավ, ամեն զգացողություն կորել էր, իսկ ցավալին այն էր, որ մահն իրենց համար դարձել էր սովորական։

«Մի անգամ մեծ թվով վիրավորներ բերեցին, բժիշկներից մեկը մոտեցավ տղաներից մեկին. նա նայում էր մեր աչքերին ու կյանք աղերսում, մի քանի վայրկյան հետո մահացավ։ Ես այդ աչքերը երբեք չեմ մոռանա։ Այդ բժիշկը դրանից հետո մոտեցավ ինձ ու սկսեց լացել։  

Պատերազմի ընթացքում չեմ լացել, զսպում էի ինձ, հակառակ դեպքում չէի կարող դիմանալ։ Իհարկե դա առողջությանս հաշվին էր»,- հոգոց է անում բժիշկն ու աչքերը խոնարհում, իսկ վայրկյաններ անց ավելացնում է. «Գիտեք, այսօր շատ բաների թեթև եմ նայում, իսկ առաջ ամեն հարցի հետ կապված կարող էի երկար մտածել, լարվել, թե ինչու այդպես եղավ։ Հիմա ասում եմ՝  դա չէ կարևորը, ավելի գլոբալ խնդիրներ կան, որ պետք է լուծել»։

Կարևորն, ըստ նրա, այն է, որ պետք է արագ վերականգնել երբեմնի ուժեղ հայկական բանակը, հետագայում սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է վերլուծել 44-օրյա պատերազմը՝ ինչ սխալներ և թերություններ են եղել։

«Մենք ուժեղ բանակ ենք ունեցել և որևէ մեկը հանկարծ չփորձի հակառակը պնդել։ Իսկ թե ինչու պարտվեցինք... Մենք իսկապես թույլ ենք եղել՝ կապ չունի, թե ինչ գնով են այդ ամենին հասել, լինի վարձկանների ներգրավում, Թուրքիայի մասնակցություն և այլն։ Մենք պարտվել ենք և դա եղել է ամենախայտառակ ձևով։

Պատերազմի ժամանակ կային կազմակերպչական հարցեր, որտեղ թերացել էին, նահանջը եղել է փախուստի ձևով, քանի որ մարդիկ չեն իմացել ինչ պետք է անեն, հրամանատարները զոհվել են, նրանց չեն փոխարինել ու մարդիկ մնացել են մենակ՝ չիմանալով, թե ինչ գործողություններ անեն։ Գերիների մեծ մասը նաև այդպես են եղել, քանի որ չեն իմացել՝ այդ տարածքներն արդեն մերը չեն ու ընկել են շրջափակման մեջ։

Միշտ ինձ հարց եմ տալիս, թե ինչու տվեցին մեր սարերը թշնամուն, Քելբաջարը, որը գրավելն անհնար էր։ Ուրեմն մեր ազգը արժանի էր։ Մինչև մենք միասնական չլինենք, չհամախմբվենք մեկ գաղափարի շուրջ, էլի կորուստներ կունենանք։ Ու ցավալին այն է, որ հայրենիքը կորցրել ենք, հիմա հայի տեսակն ենք կորցնում։

Ես արմատներով Սյունիքից եմ, ապրում եմ Երևանում, բայց թույլ չեմ տա, որ Սյունիքը հանձնեն։ Մինչև կյանքիս վերջին րոպեն կպայքարեմ Սյունիքի համար։ Հրաշքով եմ ողջ մնացել ու հիմա առավել ևս ամեն թիզ հողի համար պետք է պայքարեմ»,- ասում է ռազմական բժիշկը։

Բժիշկներն իրենց կյանքի գնով կյանք են փրկել...

Հրաչ Հարությունյանը կարծում է, որ պետք է պատրաստվել հաջորդ պատերազմին։ Մինչդեռ, ըստ նրա, թե բանակը, թե մարդիկ պատրաստ չեն դրան։

«Ես ասում եմ՝ հաշիվը 1:1 է, հաջորդն է լինելու հաղթողը։ Հարաբերական խաղաղություն է, մենք պետք է մշտական խաղաղություն հաստատենք, իսկ դրա համար պետք է պատրաստվենք։ Առանց հաղթանակի խաղաղություն երբեք ձեռք չենք բերելու։ Երբեք չես կարող մտածել, որ թուրքը կարող է լավը լինել կամ այնպիսի առաջարկ անել, որն ի օգուտ մեր հայրենիքի լինի։ Չի եղել և չի լինի։

Ոչ մի միջանցք էլ չպետք է լինի, պետք է հաղթել և թելադրել մեր պայմանները։ Բանակը պետք է վերականգնվի, մենք ժամանակ չունենք։ Եթե թուրքը գալիս է քո սահման և բանակցությունը վարում է զինվորը, բժիշկը, գյուղացին, դա նորմալ չէ։ Պետք է պետություն լինի, որ կանգնած լինի զինվորի, յուրաքանչյուր քաղաքացու կողքին»,- նշում է ռազմական բժիշկը։

Հրաչն ամուսնացած չէ, ապրում է ծնողների հետ։ Ամիսները հետո պետք է վերադառնա Երևան՝ այստեղ շարունակելու ուսումն ու աշխատանքը։ Մտածում է ծառայությունից հետո ընտանիք կազմել, որոշել է՝ մի քանի երեխա պետք է ունենա։

Ռազմական բժիշկն այսօր էլ արտերկրում սովորելու հնարավորություն ունի, Արցախում ծառայելու ընթացքում էլ Տեխասում սովորելու առաջարկ է ստացել, սակայն մերժել է՝ մտածելով, եթե իր նման բժիշկները գնան, ապա բուժծառայությունը լուրջ խնդրի առաջ է կանգնելու։

Վերջին տարիներին ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետ դիմողների թիվը բավականին մեծ է, եթե պատերազմ չլիներ, ապա բանակը կհամալրվեր անհրաժեշտ բժիշկներով. «Երբ գնացել եմ ծառայության, լուրջ խնդիր ունեինք, բայց այս տարի 100%-ով համալրում կունենայինք, սակայն պատերազմը խլեց մեկ տասնյակից ավելի բժիշկների կյանք»,- ասում է Հրաչ Հարությունյանը։

Բժշկի ցանկությունը մեկն է՝ ըստ արժանվույնս գնահատել պատերազմի մասնակիցներին, մինչդեռ տեսնում է, որ հերոսացնում են նրանց, որոնք դրան արժանի չեն. «Մարդիկ կային փախնում էին, բայց հետո իմանում ենք, որ մեդալներ են ստացել։ Ես էլ եմ ստացել «Արիության» մեդալ, բայց ցանկանում եմ հետ տալ, քանի որ արժանիները չստացան, որոնք տեսել են պատերազմը, որոնք կյանք են փրկել, բայց ոչ մի խրախուսանքի չեն արժանացել։ Բժիշկներին պետք է գնահատել, նրանք առանց թաքստոց մտնելու, իրենց կյանքի գնով կյանք են փրկել։ Երբե՛ք մի մոռացեք այդ մասին»։

Ռազմական բժիշկը պատերազմից հետո երազանքներ չունի, միայն նպատակներ, իսկ դրանց հասնելու համար, ըստ նրա, պետք է աշխատել, և միայն այդ դեպքում հաջողություններ կունենանք.

«Ես իմ օրինակով բոլորին ցույց եմ տալիս, որ այս դժվար պահին չպետք է թողնել Արցախն ու վերադառնալ։ Վերջապես մեր ազգը պետք է հասկանա, որ անտարբերությունը, դաս չքաղելը ավելի ծանր հետևանքների կբերի։ Ցավոք, այդ անտարբերությունը  մեծ է։ Այո, չպետք է անդադար սգալ, պետք է ապրել, պետք է հարսանիքներ, ծնուդներ, կնունքներ լինեն, բայց երբեք չպետք է մոռանանք մեր տղաներին»։

 

Lուսանկարները՝ Հրաչ Հարությունյանի անձնական արխիվից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}