Վիրահայերի աջակցությունը Սուրբ Էջմիածին եկեղեցու վերանորոգչական աշխատանքներին
Թբիլիսիում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, հունիսի 25-ին, «Հայարտուն կենտրոնում կազմակերպվել էր նկարիչների և տիկնիկագործների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը փոխանցվելու է Մայր տաճարի վերանորոգության հիմնադրամին: Վիրահայոց թեմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրվել էին վիրահայ արվեստի գործիչների շուրջ երեք տասնյակից ավելի գործեր:
Վիրահայոց թեմի առաջնորդը հորդորել է ներկաներին աջակցել արդեն մի քանի տարի շարունակվող Մայր Աթոռի Սուրբ տաճարի վերանորոգչական աշխատանքների իրականացմանը և անպայման ներդրում կատարել եկեղեցաշեն այդ գործին:
Երկու օր շարունակվող ցուցահանդես-վաճառքի հասույթը և կատարված նվիրատվությունները կփոխանցվեն «Սուրբ Էջմիածնի» բարեգործական հիմնադրամին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին