Անուշ Էլբակյանն արժանացել է երկու «Էմմի» մրցանակի
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը միանգամից արժանացել է երկու «Էմմի» մրցանակի։
«Մի քանի ժամ առաջ Անուշ Էլբակյանը արժանացավ ևս երկու EMMY - ԷՄՄԻ մրցանակի: Այն Անուշի համար թվով յոթերորդն է:
Հիշեցնեմ նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ Անուշը արժանացավ ամերիկյան ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին - Pulitzer Prize-2021»,- ֆեյսբուքյան էջում գրել ֆեյսբուքյան էջում գրել է Անուշ Էլբակյանի հայրը՝ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, նկարիչ, գրող Արթուր Էլբակյանը։
Հիշեցնենք, որ 2019-ին Անուշը երեք «Էմմի» մրցանակի էր արժանացել «Losing Laura»-ի համար (մարդկային ճակատագրեր- հետաքննություն), 2020-ին՝ երկու «Էմմի» մրցանակի։ Նա տարբեր տարիներին ևս արժանացել է տարբեր հեղինակավոր մրցանակների, այդ թվում Էլբակյանը մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների և հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել էր Պուլիցերյան մրցանակի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան