ՊՆ. ՀՀ ԶՈւ-ն գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։