Տոկիոյի մեկնող հայաստանցի օլիմպիականների թիվը հասել է 14-ի
Տոկիոյի մարզահանդես մեկնող հայաստանցի մարզիկների թիվը ևս մեկով ավելացել է ու դարձել 14: Նա գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է /63 կգ/:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանի օլիմպիականների կազմը այժմ հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան /60 կգ/, Կարեն Ասլանյան /67 կգ /, Կարապետ Չալյան /77 կգ /, Արթուր Ալեքսանյան /97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան /57 կգ /, Վազգեն Թևանյան /65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան /52 կգ /, Հովհաննես Բաչկով /63կգ/, Արման Դարչինյան /75 կգ/, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան /59 կգ/, Սիմոն Մարտիրոսյան /109կգ/ և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան /73 կգ/:
Սպասվում են նոր համալրումներ: