ՀԱՊԿ-ը կաջակցի Տաջիկստանին՝ սահանին ստեղծված իրավիճակից ելնելով
ՀԱՊԿ-ը Տաջիկստանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, որոնք կխնդրեն նրանից `Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե Տաջիկստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված օգնություն կցուցաբերի, որը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ ռազմական և՛ ռազմատեխնիկական։ Առայժմ Տաջիկստանը ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասել է նա։
Իրադրությունը սահմանագծին սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան