Կարեն Քոչարյան. Այս ընդդիմությունը բավականին հետաքրքիր պահեր է ստեղծելու իշխանության համար
«Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, այս նոր խորհրդարանում ընդդիմության որակն արդեն լրիվ այլ է լինելու, թեև իշխանություն-ընդդիմություն համամասնությունը համարյա նույնն է»,- ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով, այս ընդդիմությունը բավականին հետաքրքիր պահեր է ստեղծելու իշխանության համար և համոզված է, որ հերթական արտահերթ ընտրություններ են լինելու:
«Կանխատեսումներ չեմ անում, թե երբ, բայց ես գիտեմ, թե ինչի համար են աշխարհաքաղաքական գերտերություններն այս իշխանությանը պահել: Աշխարհաքաղաքական գերտություների մոտ կա կոնսենսուս՝ ավարտել այն, ինչ սկսվել է նոյեմբերի 9-ին: Երբ այդ ուժերն ամբողջովին այդ պրոցեսը կհասցնեն ավարտին, այդ պահից սկսած այս իշխանությունները ոչ մեկին պետք չեն լինելու»,- ասաց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ ընդդիմությանը պետք է վերցնի պատգամավորական մանդատները, որովհետև հակառակն անիմաստ կլինի. «Իմաստ չունի՝ չվերցնել խորհրդարանի նման հարթակն ու միայն մնալ փողոցի հույսին»:
Կարեն Քոչարյանը հիշեցրեց, որ մինչև 2018 թվականն էլ ասել է՝ այսպես չի կարելի ապրել, չի կարելի հասարակությանը հասցնել այն վիճակի, որ անգամ չի հասկանում ինչ է պետություն, ոռոգման ջուր, ինչ է Արցախ, մի տեղ ասֆալտի կտոր:
«Երբ դու տասնամյակներ շարունակ դեգրադացնում ես ազգին սերիալներով, նսեմացնում, պետք է ունենայինք այն, ինչ ունենք: Այնպես չէ, որ հասարակության այս որակն ինձ համար անակնկալ է: Ամենևին, ինչ ցանել էին, այն էլ պետք է հնձվեր»,- ասաց քաղեխնոլոգը:
Նա նշեց, որ նախկինները պետք է բարձրաձայնեին իրենց սխալները, ներողություն խնդերին. «Միգուցե արվեր ու արդյունք այլ լիներ: Չեմ ասում ներողություն խնդրեին նրա համար, ինչի մեջ իրենց մեղադրում է Փաշինյանը: Բայց չէ՞ որ իրենք էլ շատ լավ գիտեն, որ պրոբլեմներ եղել են: Փոխանակ այդ պրոբլեմները վերլուծվեին,… Կարծում եմ՝ այսուհետև կվերլուծվի այդ ամեն ինչը, որովհետև համզված եմ՝ հաջորդ ընտրություններն այդքան հեռու չեն»:
Ինչ վերաբերում է հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորմանը, Կ. Քոչարյանի գնահատմամբ, հիմարություն է, «իբր չագուչն է ցույց տալիս»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
- ԿԸՀ նախագահը հրապարակեց քվեարկության ամփոփիչ արդյունքները
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան