Լավրով․ Արևմուտքը տոտալիտարիզմ է պարտադրում համաշխարհային գործերում
Արևմտյան երկրները, պատժամիջոցների և այլ պետությունների վրա ապօրինի ճնշման այլ մեթոդների ավելացման միջոցով, ամբողջ աշխարհում տոտալիտարիզմ են պարտադրում: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որն այսօր լույս է տեսել «Կոմերսանտ» թերթում և «Ռուսաստանը գլոբալ գործերում» ամսագրում, գրում է Tass-ը։
«Բարձրացնելով պատժամիջոցները և ինքնիշխան կառավարությունների վրա անօրինական ճնշման այլ միջոցները՝ Արևմուտքը տոտալիտարիզմ է սերմանում համաշխարհային գործերում, կայսերական, նեոգաղութատիրական դիրք է գրավում այլ երկրների նկատմամբ», - ասել է նա:
«Հռչակելով այլ երկրների ներքին գործերին միջամտելու իր «իրավունքը»՝ իր հասկացողության մեջ ժողովրդավարություն սերմանելու շահերից ելնելով, Արևմուտքն անմիջապես կորցնում է զրույցի հետաքրքրությունը, հենց որ մենք առաջարկում ենք քննարկել միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման խնդիրները, ներառյալ՝ հրաժարվելը բարձրամտությունից ու աշխատելու պատրաստակամությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների, այլ ոչ թե «կանոնների» հիման վրա», - շարունակել է նախարարը:
Լավրովի խոսքով ՝ Եվրոպայում և Ամերիկայում ողջամիտ քաղաքական գործիչները հասկանում են նման անզիջում ընթացքի փակուղին: Նրանք, չնայած դեռևս ոչ հրապարակավ, բայց սկսում են պրագմատիկորեն տրամաբանել ՝ ընդունելով, որ աշխարհում կա մեկից ավելի քաղաքակրթություն, որ Ռուսաստանը, Չինաստանը և մյուս խոշոր տերություններն ունեն իրենց հազարամյա պատմությունը, իրենց ավանդույթները, իրենց արժեքները, կյանքի իրենց սեփական ձևը։