Համբույրը՝ Բրիտանիայի առողջապահության նախարարի հրաժարականի պատճառ
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հրաժարական է տվել պաշտոնից այն բանից հետո, երբ նա խախտեց սոցիալական հեռավարության պահպանման պահանջը՝ համբուրելով իր գործընկերուհուն։ Այս մասին գրում է BBC-ն։
Հենքոքին փոխարինել է Սաջիդ Ջավիդը։
Նշվում է, որ Հենքոկը ստիպված էր հրաժարական տալ, երբ Sun-ը հրապարակեց նկարներ, այնուհետև տեսանյութ, որում Հենքոկը և նրա աշխատակից Ջինա Կոլադանջելոն ինտիմ համբուրվում են, նրանք երկուսն էլ ամուսնացած են ու ունեն երեխաներ։ Թերթը նշում է, որ զույգին նկարել են մայիսի 6-ին՝ Առողջապահության դեպարտամենտում։
Հենքոկը դադարեցրել է 15-ամյա ամուսնությունը կնոջ՝ Մարթայի հետ, և թվում է Կոլադանջելոյի հետ հարաբերությունները լուրջ են: