Միտումնավոր դուրս են թողել Հայաստանը, հայկական քաղաքներն ու հայ մասնագետներին. Համլետ Պետրոսյան
Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը monumentwatch.org կայքում գրում է.
«Ցավով և հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ, նախաձեռնելով և միանալով «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)» գիտաժողովին, որտեղ միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները (մանրամասն՝ այստեղ):
Հնարավոր չէ ներկայացնել Կովկասի քաղաքային մշակույթն առանց հայկական քաղաքների, հայկական սկզբնաղբյուրների և հետազոտողների: Բայց սա նաև մի նոր բան չէ: Ցավում եմ, որ իմ լավ բարեկամներ Լարա ֆաբիանը և Մուրթուզալի Գաջիեվը, որ ընդգրկված են մասնակիցների ցանկում, չեն ահազանգել ակադեմիական բարեվարքության նման աղաղակող խախտման մասին:
Խոսք է գնում ոչ թե թյուրիմացության, այլ մտածված կողմնորոշման մասին: Եթե անձնական շահագրգռվածությունն ավելի վեր է, քան գիտական բարեխղճությունը, իմաստ չունի դիմել, բացատրել կամ ազնվություն սպասել:
Ցավում ենք և հիասթափված ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան զգոն լինենք, այնքան ավելի կկանխենք Ադրբեջանի կամայական գործողությունները. hնագետ Համլետ Պետրոսյան
- Համլետ Պետրոսյանի պատասխանը՝ Բաքվի հերթական զրպարտությանը
- Համլետ Պետրոսյան. Արցախում և Ուտիքում քրիստոնեական հուշարձանների վրա չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք
- Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
- Համլետ Պետրոսյան. Կներեք, որ հույս եմ տվել, կներեք
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո