Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն արցախցիների ուշադրությանն է ներկայացնում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանի հայտարարությունը։
«Սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին:
Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով:
Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։