Բաքվում սկսվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը - 2021» ադրբեջանա-թուրքական զորավարժությունները
Հունիսի 28-ին Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը-2021» համատեղ զորավարժությունները: Այդ մասին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
«Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների զորավարժությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումն է, զորքերի հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումներ ղեկավարելու հարցում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը: Դրանցում ներգրավված են 600 զինծառայող, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 հրետանի, տարբեր տրամաչափի ականանետեր, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու սարք, մոտ 50 մեքենա:
Այս տարվա փետրվարին Թուրքիայի տարածքում գտնվող Կարս նահանգում անցկացվել է թուրք-ադրբեջանական մեկ այլ զորավարժություն: Դրանում ներգրավված էին մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներ և զորամիավորումներ, հրթիռային զորքեր և հրետանի, օդուժ, հատուկ նշանակության ջոկատներ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Շուշի կատարած այցի ժամանակ, ասել էր, որ շուտով Ադրբեջանում կարող է հայտնվել թուրքական ռազմաբազա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան