28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 2962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք: Առողջացել է 87 մարդ, Մեկ օրում աևձանագրվել է մահվան 4 դեպք: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224851 դեպք, որոնցից 216645-ն` առողջացած, 4510-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1099 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5609 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 26.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել
- 24.06.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 22.06.2021. Կորոնավիրուսի 77 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 21.06.2021. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան