Գյումրու բնակչուհին վթարի հետևանքով մահացել է
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ» E60 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեքենայի վարորդն ու ուղևորը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել
- Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում
- Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին
- Վթար Երևան-Սևան ավտաճանապարհին. կա զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին