Եմենի միլիոնավոր երեխաների սպառնում է զանգվածային մահվան վտանգը
Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Ալ-Հուդայդա նավահանգիստ վառելիք տեղափոխող նավերի լողալու արգելքը ցեղասպանություն է և զգուշացրել է, որ Եմենի շրջափակման հետևանքով, միլիոնավոր երեխաներ գտնվում են մահվան վտանգի տակ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նախարարը կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2015 թ.-ից Եմենի դեմ սաուդյան կոալիացիայի իրականացրած հարձակումների հետևանքով, Եմենի օդային, օթերևութաբանական ու հարակից ոլորտները կրել են մոտ վեց միլիարդ դոլարի վնաս:
Նախարարը հավելել է, որ Կարմիր ծովի նավահանգիստների վարչությանը հասցված ուղղակի և անուղղակի վնասները կազմել են շուրջ 2 միլիարդ 160 միլիոն դոլար: Նա հավելել է, որ Սանայի օդանավակայանի փակման հետևանքով զոհվել է 80 մարդ, իսկ ավելի քան 450 հազար մարդ զրկվել է երկրից դուրս գալու հնարավորությունից:
Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարար Ամեր Ալ-Մարանին նույնպես հայտարարել է, որ վառելիք տեղափոխող նավերի մուտքը Ալ-Հուդայդա նավահանգիստ արգելափակելը, չնայած թույլտվություն ունենալուն, զանգվածային ցեղասպանություն է: Նա հավելել է, որ Եմենի շարունակական շրջափակման և դեղորայքի բացակայության պատճառով, միլիոնավոր հիվանդ երեխաների սպառնում են զանգվածային մահը: