Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային
Ալբանիան Թուրքիայից կգնի 8մլն եվրո արժողությամբ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի:Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հունիսի 23-ին Ալբանիայի խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը:
Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հունիսի սկզբին հանդիպում էր ունեցել «Baykar» ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան:
Նշվում է, որ դեռևս 2020թ. Ալբանիան թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից՝ «Ազգային ռազմական տեխնոլոգիաների պաշտպանական համակարգեր ընկերության» կողմից պատրաստված հակադրոնային համակարգ էր գնել՝ դառնալով առաջին գնորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին