ՀՖՖ-ն ընդունեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի խմբագրած նոր կանոնադրությունը
«Խոստացել էի զարգացնել մեր ֆուտբոլի հաջողությունները: Ֆուտբոլի ազգային հավաքականի դեպքում, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այն մեզ հաջողվեց և մեր հավաքականը մարտին անցկացրած 3 հանդիպումներում փայլուն խաղ ցուցադրեց»,- ՀՖՖ 21-րդ հերթական ժողվում հայտարարեց նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ հավելելով, որ Հայաստանի պատմության մեջ երեք հաղթանակ մեկնարկային երեք խաղում երբևէ չէր գրանցվել:
Նրա խոսքով՝ այդ հաղթանակները թե՛ բարոյական էին, թե՛ նյութական՝ ոչ միայն ֆուտբոլային հանրության, այլև երկրի համար:
«Մեր հիանալի թիմում ձևավորվել է հավասարության, փոխօգնության մթնոլորտ, ինչն էլ տվեց արդյունքները»,- նշեց ՀՖՖ նախագահը և շեշտեց, որ Խոակին Կապառոսի հետ կշարունակեն համագործակցությունը:
Մելիքբեկյանը հայտնեց, որ ԲԿՄԱ-ի նախագիծը հաջողված է, որը փաստում է՝ առաջին խմբում խաղացող այս թիմից արդեն երկու երիտասարդ հրավիրվել են ազգային հավաքական, որոնցից Ժիրայր Շաղոյանն առաջին ֆուտբոլիստն է հավաքականում, որը ծնվել է 21-րդ դարում:
«Այսօր հայկական ֆուտբոլը մի կետի է հասել, երբ պատրաստ ենք վճռական քայլ անել հայտնվելու եվրոպական և աշխարհի ֆուտբոլային ուժեղագույնների շարքում»,- հայտարարեց ՀՖՖ նախագահը։
Ժողովին հրավիրված էին ՖԻՖԱ-ի իրավաբանական բաժնի աշխատակից Լաուրա Դիժակը և ՈՒԵՖԱ-ի «Հեթ տրիկ» ծրագրերի պատասխանատու Դենիս Պաստարին:
Վերջինս իր ողջույնի խոսքում նշեց. «Թույլ տվեք շնորհակալություն հայտներ ՀՖՖ-ին և նրա ղեկավարությանը, ինչպես նաև բոլոր անդամներին իրենց անսահման նվիրվածության համար, որն օգնեց նախորդ տարի հաջողությամբ ավարտել բոլոր կարևոր մրցաշարերը և թույլ տվեց, որպեսզի եվորպական ֆուտբոլային ընտանիքը հանդես գա, որպես շարժիչ ուժ»:
Պաստարին ուրախությամբ նշեց, որ ականատեսն են այն փաստի, որ ՀՖՖ-ն «Հեթ տրիկ» ծրագրի շրջանակներում պահպանել է ֆուտբոլի զարգացման մեջ ներդրումներ կատարելու իր ուղին, որի հիմնական նպատակն է եղել զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները բոլոր մակարդակներում:
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը, նկատելով, որ դեկտեմբերին ՀՖՖ-ն որոշել էր չհաստատել իր կանոնադրության նոր տարբերակը, նշեց, որ դրանից հետո ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն աշխատել են ՀՖՖ-ի հետ և այս նիստին ներկայացված կանոնադրությունը լիովին համապատասխանում է այդ կազմակերպությունների պահանջներին և կանոնադրությանը:
ՀՖՖ 21-րդ հեթական ժողովին 24 անդամներից մասնակցելու իրավուն ունեին 16-ը, որոնցից ներկա էին 14 անդամներ՝ յուրաքնաչյուրը քվեարկության մեկ ձայնի իրավունքով:
ՀՖՖ անդամները քվեարկությամբ միաձայն ընդունեցին նոր կանոնադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան