Հայկական դուդուկի պատմությունը՝ ճապոնական դպրոցների երաժշտության դասագրքերում
Այսօր Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեսպանությունում ընդունել է ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումիին, որը տևական ժամանակ զբաղվում է Ճապոնիայում հայկական երաժշտության հանրայնացմամբ: Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Տարումիին Ճապոնիայում դուդուկի և հայկական երաժշտության տարածման համար` կարևորելով Հայաստանում նշված ոլորտի ներկայացուցիչների հետ կապերի հետագա սերտացումը և համատեղ ծրագրերի անցկացումը:
Տարումին տեղեկացրել է, որ 2021-2022թթ. ուսումնական տարվանից սկսած (Ճապոնիայում այն մեկնարկել է ս.թ. ապրիլի 1-ին) ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին: Հանդիպմանը քննարկվել են նաև դեսպանության հետ համագործակցության հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան