Իշխանությունը հետևողական չի, այլապես 8,5 ամիս երեխաները չէին տանջվի գերության մեջ. Ակցիա՝ կառավարության դիմաց
Գերության մեջ գտնվող և անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են կառավարության մոտ: Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ասաց, որ արդեն մեկ ամսից ավելի է որևէ տեղեկատվություն չունեն իրենց երեխաներին գտնելու հետ կապված ինչ քայլեր են արվում:
«Ուզում ենք, որ այսօր մեզ ընդունի Նիկոլ Փաշինյանն ու ասի, թե ինչ է արվում, ինչ է արվել մինչև հիմա մեր երեխաներին գտնելու ուղղությամբ»,- նշեց անետ կորած զինծառայողի հարազատը:
Գերեվարված զինծառայողի հարազատ Էդիկ Արևշատյանն ասաց, որ ուզում են Նիկոլ Փաշինյանից ստանալ այն հացի պատասխանը, թե երբ է պատրաստում բերել իրենց երեխաներին, ինչ ճանապարհով, երբ սպասեն իրենց երեխաների վերադարձին:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասել էր՝ պատրաստ են գերիները ևս մի քանի ամիս մնալ գերության մեջ, ի՞նչ եք կարծում նման հայտարարության մասին, նա նշեց. «Վստահ չեմ, որ կներեն, գեթ մեկ օր գերության մեջ եղած մարդը, չեմ կարծում, դրական պատաախանա կտա»:
Ակցիայի մեկ այլ մասնակից շարունակեց. «Մենք չենք պատկերացնում, թե ամեն օր գերության մեջ գտնվող երեխաների հետ ինչպես են վարվում: Ամեն մեկ օրը շատ կարևոր է»:
Նրանք այն կարծիքին են, որ կառավարությունը շատ հարցերում հետևողական չի, այլապես 8,5 ամիս երեխաները չէին տանջվի գերության մեջ:
«Ընտրեցինք ժողովրդով, բերեցինք, հիմա մեր հարցերին թող պատասխանի՝ ի՞նչ քայլեր են անում, ո՞նց են բերելու մեր երեխաներին: Կառավարություն է ձևավորվում, չի՞ կարելի մի քիչ արագ: Ժամանակ չկա, մեղք են այդ երեխաները»,- նշեցին հարազատները:
Կառավարության դիմաց է նաև Արցախից Նորայր Հայրապետյանի մայրը:
«Իրենց վաշտը ոչնչացվել է Ադրբեջանի կողմից, մնակ ինքն էր մնացել, վերջին անգամ կապի է դուրս եկել հոկտեմբերի 12-ին, դրանից երկու օր անց ինքը ողջ է եղել: Համարում ենք, որ գերի է ընկել, բայց որևէ տեղեկություն չունենք: Արցախում բոլոր պատկան պաշտոնյաների հետ հանդիպել ենք, իրենք էլ չեն իմանում, քանի գերի ունենք»,- ասաց զինծառայողի մայրը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դեռ չենք որոշել նստացույց անելու մասին, բայց հնարավոր է նման քայլի դիմեն՝ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից:
«Կհոգացնի, կդադարեցնենք ակցիաները, չի գոհացնի՝ կշարունակենք ու ավելի շատ»,- ասացին նրանք:
Կառավարության կողմից հանձնաժողով ստեղծելու հարցի հետ կապված, որը պետք է զբաղվի անհետ կորածների և գերիների հարցերով, նրանք նշեցին՝ ինչո՞ւ չէր ստեղծվել այդ հանձնաժողովը 9 ամիս առաջ:
«Ի՞նչ հանձնաժողով է ստեղծելու, ի՞նչ պետք է անի: Մենք ոչ մի տեղեկություն չունենք, բայց կարծում ենք՝ հանձնաժողովի ստեղծման իմաստ չկա, եթե երկրի ղեկավարը չի կարողանում ոչ մի հարց լուծել, ապա հանձնաժողովը ի՞նչ պիտի անի, գնալուէ Ադրբեջան բանակից, հա՞»,- նշեց Էդիկ Արևշատյանը:
Նա նաև նշեց, որ գերեվարված բոլոր տղաները պետք է հետ վերադառնան.
«Եթե մեր հայերը մնան այնտեղ, ով ուզում է լինի դրա մեղավորը, առանց վարանելու, դողալու կվերացնեմ այս երկրից, չի կարող է տենց բան լինի, այդ երեխաները հետ են գալու»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Զերծ մնալ Ադրբեջանում ապօրինի դատապարտվող հայ գերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից
- Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
- Հայ գերիների հարցը Նիդերլանդների խորհրդարանականների ուշադրության կիզակետում
- Իրենք այսօր այս կյանքը վայելում են մեր տղաների հաշվին, ուրեմն պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացու շահերը. Գերեվարվածի մայր
- Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողներին
- Հայ ռազմագերիները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան