Թեև առողջությունս մի փոքր տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ․ Չարչյանի ուղերձը
Հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կինը՝ Մելանյա Հովհաննիսյանը, «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ընթերցեց Չարչյանի ուղերձը՝ թիմակիցներին և ժողովրդին։
«Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակ անընդունելի։ Ակնհայտ է, որ մեղադրվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարհել։ Սխալս միշտ ընդունել եմ և կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի։
Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է իմ քաղաքացիական պարտքը։ Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործում։
Ուստի ստիպված եմ եղել թողնելու իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը՝ քաջ գիտակցելով սպասված հետևանքները և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին»,- իր ուղերձում նշել է պրոֆեսոր Չարչյանը։
Նա նաև ասել է, որ պատրաստ է շարունակել պայքարն իր գաղափարակիցների հետ՝ հանուն ուժեղ Հայաստանի։
«Թեև առողջությունս մի փոքր տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ։ Առավել ևս, երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունը, լավ եմ, ուժեղ եմ»,- գրել է Արմեն Չարչյանն ու շարունակել․ «Հզոր թիմիս հետ թև-թևի տված կառուցելու ենք բարեկեցիկ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը. Ռոբերտ Քոչարյան
- Անհրաժեշտ է համաժողովրդաան զորաշարժ, Արցախին մենակ չպետք է թողնենք․ Իշխան Սաղաթելյան
- Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների․ Վահե Հակոբյան
- Այսօր սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին