Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ ենթարկվել է բժշկական միջամտության»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, հայտնի վնասվածքաբան Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա մանրամասնեց, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենդների վիճակի ուսումնասիրություն։
«Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի»,-ասաց նա։
Վարդևանյանն ընդգծեց, որ Չարչյանի դեմ հարուցվածք քրեական գործով խնդիրներն ակնհայտ են, նրա նկատմամբ քրեական հետապնդումն անխուսափելիորեն դադարեցվելու է։
«ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել, դրան էլ գումարած, օգտագործել են անանուն աղբյուր, Թելեգրամի Բաղրամյան 26 ալիքում հրապարակված ձայնագրությունը, որը հետագայում պարզվեց մոնտաժված է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն արձագանքել է Չարչյանի պաշտպաններին
- ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը
- Բժիշկ Սահակյան. Ի աջակցություն պրոֆեսորի մեզ են դիմում Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները
- Կոչ ենք ՀՔԾ-ին վերադառնալ իրավական դաշտ․ Չարչյանի փաստաբաններ
- Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- ՀՔԾ-ն Չարչյանի պաշտպաններին ուղղված կոչ է հրապարակել
- Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
- Դատախազությունն արձագանքել է Արմեն Չարչյանի պաշտպաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան