Բայդենն ասել է, որ քանի դեռ հարցն իր դիտարկման ներքո է՝ Իրանը միջուկային զենք չի ստանա
ԱՄՆ նախագահ ՋոԲայդենն ասել է, որ չի հանդուրժի Իրանում միջուկային զենքի առկայությունը: Ամերիկացի առաջնորդը Իսրայելի պաշտոնը լքող նախագահ Ռեուվեն Ռիվլինին հավաստիացրել է այդ մասին Սպիտակ տանը կայացած իրենց հանդիպման ժամանակ: «Associated Press»-ի տարածած հաղորդագրությունը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը:
Բայդենը շեշտել է, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք, քանիդեռ ինքը հետևում է գործընթացին:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը նախկինում պատվիրել էր ավիահարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք, ըստ ամերիկացի զինվորականների, օգտագործվում էին Իրանից աջակցվող գրոհայինների կողմից: Թիրախները Իրաքի և Սիրիայի սահմանին էին:
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը ասել է, որ ԱՄՆ օդային հարվածները իրանամետ ուժերի դեմ անօրինական են և ագրեսիայի ակտ են այդ պետությունների դեմ:
Անցյալ շաբաթ Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Քոչավին հանդիպել էր Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ և դեմ արտահայտվել Համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնալու Միացյալ Նահանգների ձգտմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա