Բորել․ Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունը շատ երկրներում, որտեղ հետաքրքրություններ ունի ԵՄ-ն՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը
Եվրամիությունը շահագրգռված է Ռուսաստանին ներգրավել գլոբալ խնդիրների լուծման գործում, քանի որ Մոսկվան համաշխարհային ասպարեզում գլխավոր դերակատար է: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ իր շաբաթական բլոգում, որն այս անգամ նվիրված է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին, գրում է Tass-ը։
«... Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վերջին հենասյունը՝ փոխգործակցություն: Ուզես, թե չուզես, Ռուսաստանը համաշխարհային ասպարեզում գլխավոր դերակատար է, և այն մեծացրել է իր քաղաքական ներկայությունը աշխարհի շատ մասերում, ներառյալ երկրներ, որտեղ հետաքրքրություններ ունի ԵՄ-ն. Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը և Սիրիան ցուցիչ օրինակներ են: Ես նկատի ունեմ նաև Իրանի վերաբերյալ ՀԳԾՀ-ն, որի կողմ է նաև Ռուսաստանը, և որը մենք պետք է վերադարձնենք ճիշտ հունի մեջ», - ասել է Բորելը:
Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով, առանց Ռուսաստանի անհնար է գլոբալ խնդիրներ լուծել:
«Կան նաև գլոբալ խնդիրներ, որոնց լուծման մեջ Ռուսաստանին ներգրավելը բխում է մեր շահերից, քանի որ այդ խնդիրները չլուծելը կանդրադառնա բոլորիս վրա», - հավելել է նա:
Միևնույն ժամանակ Բորելն ասել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին ինքը պատրաստելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և Մոսկվայի հետ փոխգործակցության հնարավոր ոլորտների տարբերակները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա