Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական
Այսօր ԳԱԱ նախագահությունը որոշում է կայացրել ակադեմիկոս Մարտիրոսյանին նշանակել նախագահի գլխավոր խորհրդական։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԳԱԱ նորանշանակ ղեկավար Աշոտ Սաղյանը։
«Որոշումը կայացվել է հաշվի առնելով ակադեմիկոս Մարտիրոսյանի մեծ ներդրումը։ Վերջապես 15 տարի եղել է նախագահ»,- ասաց նորանշանակ ԳԱԱ նախագահն ու հավելեց․
«Եթե նախագահության ղեկավար անձը 10 տարի և ավելի լինում է նախագահության անդամ , ըստ ակադեմիայի կանոնադրության, կարող են դառնալ նախագահի խորհրդական։ Մենք որոշել ենք Մարտիրոսյանին տեղափոխել նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Այնպես որ, ինքը գործունեությունը շարունակելու է ակադեմիայում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռադիկ Մարտիրոսյանը՝ գիտաշխատողների աշխատավարձի մասին
- ԳԱԱ նորընտիր նախագահ. Oպտիմալացումը պետք է կատարվի բովանդակային
- Հատկապես այսօր մեր գիտության առջև դրված են խնդիրներ. Ռադիկ Մարտիրոսյան
- Ընտրվել է ԳԱԱ-ն նոր նախագահ