Ո՞վ ինչ պաշտոն կզբաղեցնի ԳԱԱ-ում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովը հունիսի 28-29-ին ընտրել է ՀՀ ԳԱԱ նախագահ, փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ և նախագահության անդամներ:
ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, իակ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Ինչպես տեղեկացնում են ԳԱԱ-ից, ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյան վերընտրվել է Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում, ակադեմիկոս Լևոն Թավադյանը՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, իսկ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ ընտրվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Գեղամ Գևորգյանը, Գագիկ Ղազինյանը, Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արսեն Հախումյանը, Վազգեն Մելիքյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի առաջարկությամբ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դարձել է ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական:
Հարակից հրապարակումներ`
- Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական
- Ռադիկ Մարտիրոսյանը՝ գիտաշխատողների աշխատավարձի մասին
- ԳԱԱ նորընտիր նախագահ. Oպտիմալացումը պետք է կատարվի բովանդակային