Գևորգ Գորգիսյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստում Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Գորգիսյանը։
«Հունիսի 28-ին տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստում ընտրվեցի կուսակցության փոխնախագահ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է բարձրաձայնել մեր հայրենակիցներին հուզող խնդիրները և աշխատելու է լուծումներ գտնելու ուղղությամբ:
Հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ միասին պայքարելու ենք այնպիսի Հայաստանի կերտման համար, որտեղ պաշտպանված կլինեն ձեր իրավունքները և որտեղ կիշխի օրենքի գերակայությունը:
Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության կառավարման խորհրդին և թիմակիցներիս՝ այս կարևոր և ծանր պարտականությունն ինձ վստահելու համար»,- գրել է նա։