«Հպարտությունը կսպանի Մբապեին». արձագանքներ՝ Եվրո-2020-ի գլխավոր անհաջողությանը
Եվրոպայի այս առաջնությունը հաստատ կմնա պատմության մեջ: Չեխիայից հետո Շվեյցարիայի հավաքականն անցնում է քառորդ եզրափակիչ: Վլադիմիր Պետկովիչը սաները 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային: Ֆրանսիայի ազգային հավաքականից վճռական գոլը չի խփել աստղային հարձակվող Կիլիան Մբապեն: Հիմա նա Եվրո-2020-ի ամենաքննարկվող դեմքն է. միաժամանակ ծիծաղում և մխիթարում է նրան:
News.ru կայքը հավաքել է մի քանի դրական ու բացասական մեկնաբանություններ ուղղված Մբապեին:
«Այս խաղում Մբապեի ելույթն ի սկզբանե կասկածելի էր»:
Շատերն այն կարծիքն են հայտնել, որ Մբապեի և համաշխարհային ֆուտբոլի ճանաչված աստղերի՝ Ռոնալդուի և Մեսիի միջև մեծ տարբերություն կա:
«Եվրո-2020-ի մեկնարկից ի վեր Ֆրանսիայի հավաքականը գերագնահատված է: Գերմանիայի հետ խաղում, որը ինքնագոլ էր խփել, նրանք տոնում էին այնպես, կարծես իրենք են գոլ խփել: Պորտուգալիայի դեմ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Ո՞ւր է Մբապեն՝ այսպես կոչված հաջորդ մեծ աստղը: Մի համեմատեք նրան Մեսիի ու Ռոնալդուի հետ: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու»:
«Չափից շատ հպարտությունը կսպանի Մբապեին: Նեյմարը թույլ չի տալիս նրան հեռու հասնել»:
Մբապեին աջակցող բազմաթիվ գրառումներ նույնպես կան: 11-մետրանոց հարվածաշարում ֆրանսիացու սխալին առաջիններից մեկն արձագանքել է ֆուտբոլի արքան՝ Պելեն:
«Գլուխդ բարձր, Կիլի՛ն: Վաղը նոր ուղևորության առաջին օրն է, - Twitter- ի իր էջում գրել է բրազիլացին:
Նաև, Մբապեի թիմակիցներն են աջակցող խոսքեր հղել: Դարպասապահ ու ավագ Ուգո Լյորիսը նշել է, որ ամբողջ թիմը պատասխանատու է Եվրոյից հեռանալու համար:
Շատ երկրպագուներ համոզված են, որ 11 մետրանոցը վիճակախաղ է, որում ամեն ինչ կարող է պատահել:
Մբապեն չստացված 11- մետրանոցի ու Եվրո-2020-ից դուրս մնալու համար ներողություն է խնդրել:
«Էջը շրջելը շատ դժվար է: Մեծ տխրություն կա, որ չկարողացանք հասնել մեր նպատակին: Ես ներողություն եմ խնդրում այս 11 մետրանոցի համար: Ես ցանկանում էի օգնել թիմին, բայց չկարողացա: Դժվար կլինի քնել, բայց, ցավոք, ես շատ եմ սիրում այս սպորտաձևի հենց վերելքներն ու վայրէջքները», - գրել է Մբապեն Instagram- ում:
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2020. Մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը
- Եվրո-2020. Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին
- Եվրո-2020. Մեկնարկային խաղում Իտալիան պարտության է մատնել Թուրքիային