Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան- Գյումրի ճանապարհը
Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան- Գյումրի ճանապարհի Բենիամին գյուղի հատվածում՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Այս մաիսն գրում է news.am կայքը:
Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։
Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։
Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ սա առաջին տարին չէ, որ գյուղացին երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնի բնակիչներն իրենց բերքի նեխելու համար մեղադրում են քաղաքապետարանին ու ՋՕԸ-ին
- Նախարար տղա ես, եթե այդքան տղա ես, հել, արի այստեղ, քեզ ենք ընտրել, արա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել. Բողոքող արմավիրցի
- Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում. Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան