Զոհերի պատճառ դարձած երեկվա վթարի փաստով քրգործ է հարուցվել
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24,1 կմ հատվածում հունիսի 28-ին ժամը 18:20-ի սահմաններում միմյանց են բախվել «RENAULT» և «OPEL» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից վերջինիս վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևորուհին և «RENAULT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու բնակչուհին վթարի հետևանքով մահացել է
- Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել
- Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում
- Ոսկետափում վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին