29.06.2021. Կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 73 մարդ, գրանցվել է 4 մահվան դեպք:
ԱՆ ներկայացրած վերջին տվյալներով, հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1099 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5613 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 181 291 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 26.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել
- 24.06.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում