Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում։
Դրանք ներառում են Սև ծովում ընթացող համանատոյական «Ծովային զեփյուռ» և Ադրբեջանում այսօր (հունիսի 28-խմբ․) մեկնարկած և նախապես չհայտարարված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական ռազմախաղերը։ Ամենայն հավանականությամբ, այս երկու գործողությունները փոխշաղկապված են, թեև այդ մասին չի բարձրաձայնվում։
Եթե սրան ավելացնենք նաև այն, որ վերջերս թուրք-ամերիկյան համաձայնության արդյունքում Թուրքիան պատրաստվում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո էլ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Վաշինգտոնի աջակցությամբ և «օրհնությամբ» մնալ այդ երկրում, ապա կստացվի Ղրիմից մինչև Քաբուլ ձգվող թուրքական ռազմական մի «կիսալուսին», որն աշխարհագրորեն փորձում է շրջափակել Ռուսաստանը և ռուսական կենսական շահերի գոտի Կենտրոնական Ասիան հարավից։
Այսինքն, տեղի են ունենում խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնցում մի կողմից ներգրավված է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, իսկ մյուսից՝ թշնամին, մինչդեռ Երևանում, ըստ էության, չկա նույնիսկ ԱԳՆ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին