Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, հետ է կանչում ԵՄ-ում իր դեսպանին
Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով երկրի ԱԳՆ է կանչվել Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրկ Շյուբելը։ Բելառուսի ԱԳՆ հաղորդմամբ, դեսպանին ներկայացվել է Բելառուսի հստակ դիրքորոշումը․ ինքնիշխան և անկախ պետության վրա պատժամիջոցները որպես գործիք կիրառելու բացարձակ անընդունելիության վերաբերյալ:
Դիվանագետին տեղեկացվել է նաև, որ Բելառուսի Հանրապետությունը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը: Բելառուսը սկսում է ԵՄ-ի հետ ռեադմիսիայի պայմանագրի կասեցման ընթացակարգի իրականացումը:
«Մենք չենք կարող կատարել այս Համաձայնագրով նախատեսված մեր պարտավորությունները՝ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում: Խորը ափսոսանքով հայտարարում ենք, որ Համաձայնագրի հարկադիր կասեցումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության հետ փոխգործակցության վրա ապօրինի միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում: ԵՄ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում Մինսկ՝ խորհրդակցությունների համար: Բելառուսի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավարին նույնպես հրավիրել են մեկնել Բրյուսել՝ խորհրդակցությունների, որպեսզի իր ղեկավարությանը փոխանցի բելառուսական կողմի դիրքորոշումը՝ ճնշման և պատժամիջոցների անընդունելիության վերաբերյալ»,-ասում է Բելառուսի ԱԳՆ-ն։
Բացի այդ, ի պատասխան արգելվելու է մուտք գործել Բելառուս եվրոպական կառույցների ներկայացուցիչներին և Եվրամիության երկրների այն անձանց, ովքեր նպաստել են սահմանափակող միջոցների ներդրմանը: Բելառուսական կողմը շարունակում է մշակել պատասխան այլ միջոցառումներ, այդ թվում ՝ տնտեսական բնույթի:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Եվրամիությունը լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի դեմ` ուղղված հիմնական արտահանման արդյունաբերություններին և ֆինանսավորման հասանելիությանը` անցյալ ամիս Ryanair-ի ինքնաթիռը ռումբի կեղծ ահազանգի արդյունքում Մինսկում իջեցնելու ու ընդդիմադիր լրագրողին ձերբակալելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռից ձերբակալված Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն տնային կալանքի են տեղափոխել
- Լուկաշենկո․ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից
- Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքին Արևմուտքի արձագանքը Զախարավան «հիստերիկ» է անվանում
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան