Լավրովն ու ՄԱԿ հանձնակատարը քննարկել են Արցախ փախստականների և տեղահանվածների վերադարձի խնդիրները
Հունիսի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեց աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին:
Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համաճարակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և տեղահանվածների վերադարձի խնդիրները՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի` հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության։
Սերգեյ Լավրովը Գերագույն հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել միջազգային հանրության ջանքերի հետագա մոբիլիզացման անհրաժեշտության վրա` Սիրիայի քաղաքացիների հայրենադարձությունը հեշտացնելու համար, ովքեր կարող են լուրջ ներդրում ունենալ իրենց երկրի վերակառուցման գործում:
Քննարկվել են ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը Ուկրաինայի հարավ-արևելքում՝ ներքին զինված հակամարտության արդյունքում իրենց տները լքող փախստականներին և տեղահանվածներին օգնություն տրամադրելուն ուղղված նախագծերի իրականացման գործում:
Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու ՄԱԿ ՓԳՀ-ի բազմակողմանի աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին