ԲՀԿ-ում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ. Նաիրա Զոհրաբյան
«Ես հարգում եմ իմ անցած ճանապարհն այդ կուսակցությունում և շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, անկախ իմ ունեցած վերաբերմունքից, մոտիվացիաներից, որ ինձ հնարավորություն տվեց դառնալու քաղաքական դաշտի լավագույն խաղացողներից մեկը»,- ասուլիսում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ում իր գործունեությանը:
Պատգամավորը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իր և Գևորգ Պետրոսյանի դեմ, նրանք ամենակեղտոտ ստերով կեղծ նյութեր էին գրել ֆեյսբուքում և Ծառուկյանի մոտ այն ներկայացրել են որպես հասարակության կարծիք:
Նա պնդեց՝ կանխատեսելի էր, որ ԲՀԿ-ն չէր անցնելու խորհրդարան, չէր կասկածում, որ նվազագույն շեմը կանցնի:
«Հիմա ուզում եմ ասել, որ գիտեմ, թե ովքեր էին սոցհարցումներ անում ու այն պարոն Ծառուկյանին ներկայացնում այնպես, թե այն 27% է հավաքելու: Գագիկ Ծառուկյանին մատուցել են կոմֆորտ սուտը և ինձ նույնպես ասում էին, որ ես էլ ասեի այն հաճելի սուտը, որը նա ուզում է լսել և ես մեր վերջին խոսակցության ժամանակ էլ ասացի, որ ես չեմ ասելու սուտ, ես ասել եմ ճշմարտությունը»,-հայտարարեց պատգամավորը:
Նա հավաստիացրեց, որ նախընտրական շրջանում շատերը Գագիկ Ծառուկյանին խոստացել են 8-12 հազար ձայն, բայց արդյունքում այդ նույն մարդիկ ամենաքիչ ձայներն են ապահովել:
«Ձեր կողքին գտնվողները շաքարակալած կոմֆորտ սուտ մատուցեցին և ԲՀԿ-ն մնաց անպաշտպան, մերկ իրականության հետ»,- հայտարարեց ԲՀԿ նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք այս հասարակությանը ոչ թե պետք է ասենք՝ անկիրթ, փնթի, բոմժ, թուրք, այլ պետք է նրան կրթենք. Նաիրա Զոհրաբյան
- Ադբեջանցի պաշտոնյան հայ ռազմագերիների հարցը կապել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ. Նաիրա Զոհրաբյան