
Վրաստանում կորոնավիրուսի Դելտա շտամի դեպքերն ավելանում են
Վրաստանում արձանագրվել է այսպես կոչված հնդկական շտամի 7 նոր դեպք: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, երկրում «Դելտա» անունով հայտնի շտամի շրջանառությունը կարող է տատանվել 10-ից 20 տոկոսի սահմաններում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Դելտա» շտամը, փոխարինում է այսպես կոչված «Բրիտանական շտամին» և ավելի ու ավելի ինտենսիվորեն տարածվում է աշխարհով մեկ:
«Ես հաստատում եմ, որ դեպքերի թիվն աճել է, երեկ հաստատվել է «Դելտա» շտամի յոթ դեպք: Կանխատեսման տարբեր ցուցանիշների համաձայն, ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ մեր մոդելավորման համաձայն, մենք կարծում ենք, որ երկրում «Դելտա» շտամի շրջանառությունը կարող է տատանվել 10-ից 20 տոկոսի սահմաններում: Ինչպես գիտեք, դա կանխատեսելի էր, քանի որ այս շտամը աստիճանաբար փոխարինում է այսպես կոչված Բրիտանականին: Բրիտանական շտամն ու դրա տարածումը գնալով ավելի ու ավելի են սրվում: Եթե չեմ սխալվում, այսօրվա տվյալների համաձայն, այն արդեն դիտվում է 85 երկրներում: Մենք պետք է ավելի զգույշ լինենք, մենք ավելի շատ պետք է պահենք կանոնակարգերը և հոգ տանենք միմյանց մասին», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Հիշեցնենք, որ «Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատել է ընդհանուր առմամբ 27 մարդու մոտ:
Հունիսի 29-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 365 068 է:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան առաջարկում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ՝ դելտա շտամի պատճառով
- Ավստրալիան և Հարավային Աֆրիկան անցնում են կարանտինի՝ դելտա շտամի տարածման պատճառով
- Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն
- Ռուսաստանում արագանում է կորոնավիրուսի տարածումը հնդկական շտամով
- Թենգիզ Ցերցվաձե. Վրաստանում «հնդկական շտամի» տարածումը կարող է նպաստել չորրորդ ալիքի արագացմանը
- Հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական-հնդկական շտամի նոր հիբրիդային տարբերակ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին