ԱՄՆ նախկին դեսպանն Ալիևին․ Եթե հակամարտությունն ավարտվել է, ինչ կարիք կա զինվորական համազգեստ կրելու
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուսլարիչն (1994-1997) անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, և Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ։
«Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ, քանի որ հակամարտությունն ավարտվել է։ Եթե Հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»,-գրել է Կաուսլարիչը թվիթերում ու հրապարակել Ալիևի նկարը ռազմական համազգեստով, որով նա ելույթ էր ունեցել։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Ալիևը հայտարարել էր նաև, որ «պետք է լինեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումներ», հավելելով, որ Հայաստանի զարգացման միայն մեկ ճանապարհ կա` «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, հրաժարվել իր տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ բառը, քանի որ Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա, ԼՂ հակամարտության հայեցակարգ չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա