Քաղաքական 16:28 29/06/2021 Հայաստան

Անդրանիկ Թևանյան. Մեծամասնությունը քվեարկել է Հայաստանի, Արցախի գոյության դեմ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Ինչու «հպարտ» քաղաքացին քվեարկեց պետության դեմ․ ո՞վ է մեղավոր և ի՞նչ է պետք անել

Ընտրությունները կեղծվել են։ Ինչպես որ մինչև այս եղած ընտրությունները։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց կեղծվել են։
Կեղծիքը կեղծիք, բայց կա շատ ավելի կարևոր հարց ու այդ հարցի պատասխանը գտնելու անհրաժեշտություն, ճշմարտության հետ առերեսվելու կարիք։
Եթե ինքնախաբեությամբ զբաղվենք ու ասենք, որ ամեն ինչ կարգին է, ապա դրանով կդառնանք պետության վերացման համահեղինակ։

Պետք է հայելու մեջ նայել, արված սխալներից դասեր քաղել և ճիշտ քայլեր անել։
Եթե կա գոնե մեկ քվե (իրականում հազարավոր քվեներ), որն անկեղծորեն տրվել է «Քաղաքացիական պայմանագրի», այսինքն՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա պետք է հասկանալ, թե ի՞նչ մոտիվացիա է ունեցել թիվ 3–ի օգտին քվեարկած ընտրողը։

Ժեխ, սրիկա և նմանատիպ այլ ձևակերպումները սխալ են ու ոչինչ չեն տալիս իրենք իրենց ժեխ չհամարողներին (հանուն արդարության պետք է ասեմ, որ մեծ քանակով ժեխի հանդիպել եմ իրենց ժեխ չհամարողների մեջ ու հատկապես քաղաքական  շրջանակներում)։

Նիկոլի օգտին քվեարկողը քվեարկել է պետության դեմ։ Ինչո՞ւ է նա այդպես վարվել։ Սա՛ պետք է հասկանալ։

Ըստ ԿԸՀ–ի՝ քվեարկության մասնակիցների կեսից ավելին եղել է Նիկոլի կողմնակից կամ Նիկոլի հակառակորդների դեմ։ Իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ կողմ է քվեարկել Արցախի պետականության կորստին, Հայաստանի սահմանների նեղացմանը և սպասվող նեղացումներին։

Թիվ 3 քվեաթերթիկն ընտրողը ֆորմալ առումով կողմ է եղել անգրագետ կառավարմանը, «հեղափոխական» թալանին, դեմագոգիային, պոպուլիզմին, ադրբեջանասիրությանը, թուրքամետությանը և ի վերջո՝ ՀՀ–ի վերացմանը։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ եթե ուղիղ հարց տաս ՔՊ–ի օգտին քվեարկողին, ինքը չի ընդունի, որ ադրբեջանասեր է կամ թուրքամետ (առանձին դեպքերը մի կողմ թողնենք)։ Ուրեմն այլ՝ խորքային պատճառներ կան, որ ՀՀ քաղաքացիների մի մեծ խումբ քվեարկեց պետության դեմ։

Պաշտոնական տվյալներով՝ Երևանում համեմատաբար ամենաշատ ձայները ստացել է ՔՊ–ն (41,09%), բայց մայրաքաղաքի կեսից ավելին քվեարկել է ոչ Նիկոլի օգտին։ Երևանի Կենտրոն ու Արաբկիր համայնքներում Նիկոլը պարտվել է իր հիմնական քաղաքական հակառակորդին։ Ասել է թե՝ համեմատաբար լավ ապրողների միջավայրում Նիկոլը պարտվել է։

Քվեարկության պատկերը, այլ օրինաչափություններից զատ, մի ուշագրավ օրինաչափություն է արձանագրել։ Որքան աղքատ էին մարդիկ, այնքան ավելի շատ ձայն է Նիկոլը հավաքել այդ տարածքում։

Այս ընտրությունը վերածվեց աղքատների ու հարուստների կռվի։ Ամենասուր ձևով դրված էր սեփականության լեգիտիմության հարցը, որը միշտ արդիական է աղքատության բարձր մակարդակ ունեցող պետություններում։

Նիկոլը հատուկ սրեց աղքատների ու հարուստների թեման՝ ներկայանալով որպես աղքատների բարեկամ (և դա այն դեպքում, երբ իր հետ միևնույն հարթակի վրա էր կանգնած ու պատգամավորական նույն ցուցակի մեջ էր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ թալան–սեփականաշնորհման խորհրդանիշներից ամենավառը)։

Ընտրության ելքը քվեների քանակով էր որոշվելու ու քանի որ աղքատներն ավելի շատ են քան հարուստները, ուստի՝ ընտրության արդյունքների արժանահավատությունը կամ կեղծիքների ֆոնը լեգիտիմացվել էր «էն գլխից»՝ «հարուստ–աղքատ» նեոբոլշևիկյան ոճի թշնամություն հրահրելով։ Ու եթե սրան գումարում ենք նաև նիկոլենց կողմից զուգահեռաբար տարվող քիրվայական քարոզը, ապա ստանում ենք թրքաբոլշևիզմ։

Աղքատները քվեարկել են ոչ թե Նիկոլի օգտին, այլ հարուստների դեմ։ Նիկոլը մուրճը ձեռքն էր վերցրել, որպեսզի աղքատներին համոզի, որ պատժելու է հարուստներին։ Նա պետության գաղափար չէր կարող տալ։ Նա չէր կարող ազդել գիտակցության վրա, ուստի խաղաց մարդկանց բնազդների հետ ու քվեարկությունը տեղափոխեց ենթագիտակցական դաշտ։

Նիկոլն արարելու կոդին հակադրեց ավիրելու կոդը, ինչը միշտ ավելի մեծ պահանջարկ ունի (անգամ լրատվության մեջ բացասական լուրն է գալիս առաջին պլան, քանզի դրա սպառողն անհամեմատ շատ է)։

Աղքատները Նիկոլից կառուցելու սպասելիք չունեին։ Նրանք գիտեին, որ Նիկոլն ապաշնորհ կառավարիչ է։ Աղքատները Նիկոլին քանդելու մանդատ էին տալիս։  Հարուստների կառուցածը քանդելու մանդատ։ Ու քանի որ Հայաստանի հարուստները իրենց անձնական դղյակները կառուցելուց և կասկածելի լեգիտիմություն ունեցող բիզնեսները ստեղծելուց բացի կառուցել էին նաև պետություն (լավ թե վատ, այլ խոսակցության թեմա է), աղքատները Նիկոլի օգտին քվեարկում էին նաև պետությունը նրա ձեռքի մուրճով քանդելու ակնկալիքով։

Նիկոլն Արցախը վերացրեց։ Հիմա անցնում է Հայաստանին։ Նա դրա համար «պողպատե մանդատ» էր մուրում։ Աղքատներն իրենց վրեժը հարուստներից ու Հայաստանից լուծելու համար տվեցին այդ մանդատը Նիկոլին։

Աղքատները վրեժով էին լցված հարուստների, Հայաստանի, Արցախի դեմ, քանզի Սովետի փլուզումն ու անկախ ՀՀ–ն իսկական մղձավանջի է վերածել իրենց կյանքը։
Արցախյան հաղթանակն այդպես էլ լայն զանգվածների սեփականությունը չդարձավ, քանզի նրանց անբարոյական քաղաքական առաջնորդները համոզել էին, որ իրենց վատ ապրելու պատճառը Արցախի հարցի գոյությունն է, հենց որ այն չլինի, «Սերգո ջանը» լավ կապրի։
Հայաստանում դասակարգային թշնամության դոզան այս ընտրություններում գերազանցեց ազգայինին (նախորդ ընտրություններում էլ է այդպես եղել, բայց ոչ այսքան բացահայտ ու թունավոր)։

Նիկոլը համոզում էր «հպարտ» քաղաքացուն, որ թուրքն ու ադրբեջանցին իր թշնամի չեն ու նույնիսկ կարող են բարեկամ դառնալ, իսկ ահա աղքատ ու «հպարտ» հայի հարուստ հայ հարևանը թշնամի է ըստ սահմանման։

Նիկոլի օգտին տված քվեի ու նիկոլիզմի հիմքում չարությունն է, աբիժնիկությունը, նախանձը, ատելությունը, անգրագիտությունը, անհայրանիքությունը, ավերիչ բնազդը։ Բայց հարուստ և իրենց խելացի համարող քաղաքական առաջնորդները ոչինչ կամ գրեթե ոչինչ չարեցին, որպեսզի աղքատին հանեն դասակարգային պայքարի հակապետական կոդից ու արարիչ երկխոսության դաշտ տանեն նրան։

Հարուստները ցույց տվեցին, որ ոչինչ չեն մոռացել, բայց ոչինչ չեն հասկացել ու ոչինչ չեն սովորել։ Դրա համար էլ «հպարտները» սեփականաշնորհվեցին հակապետության խորհրդանիշի կողմից ու քվեարկեցին պետության վերացման օգտին՝ դասակարգային գիտակցությունը վեր դասելով ազգայինից ու պետականից, քանզի ազգայինն ու պետականը սեփականաշնորհածները նրանց համար մնացին անընդունելի։

Հարուստն այդպես էլ օտար մնաց աղքատի համար։ Ժողովրդական լեզվով ասած՝ կուշտը սովածին չհասկացավ, սովածն էլ ատեց կուշտին։

Հիմա մեր երկիրը կանգնած է նոր՝ շատ մեծ մարտահրավերի առաջ։  Ընտրության պաշտոնական տվյալների համաձայն՝ մեծամասնությունը քվեարկել է ՀՀ անկախության դեմ և ընդհանրապես Հայաստանի, Արցախի գոյության դեմ։ Եվ սա այն դեպքում, երբ նման ծրագրեր ունեն մեր ոխերիմ հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Նիկոլի օգտին քվեարկողները կամա թե ակամա դարձել են թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ, ինչը շատ լուրջ խնդիր է։

Շատ արմատական հետևություններ անելու և բացառիկ կարողություններ դրսևորելու ժամանակներ են գալիս։ Պետությունը միշտ էլ մարդկանց կարող ու գիտակից փոքր խումբն է կառուցել՝ մտավոր, հոգևոր, քաղաքական, քաղաքացիական էլիտան։ Կյանքից չկտրված ու հողին կպած էլիտան։ Մյուսներն օգտվել են դրանից ու ժամանակի ընթացքում դարձել իսկական քաղաքացիներ՝ սոցիալականացվելով, աղքատությունը հաղթահարելով ու լեգիտիմացնելով սեփականությունը։

Նոր մտքի ու ահռելի ջանքերի ներդրման ժամանակներ են եկել։ ՀՀ քաղաքացիների լայն շերտերի հետ անկեղծ, բաց, առարկայական ու մարդկային երկխոսության իրականացման ժամանակներ։ Գիտեմ, որ ծանր է։ Գիտեմ, որ դժվար է, բայց ո՞րն է այլընտրանքը․․․»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}