Ռադիկ Մարտիրոսյանը՝ գիտաշխատողների աշխատավարձի մասին
ԳԱԱ-ում առկա խնդիրներին զուգահեռ միաժամանակ աշխատել ենք լուծել մեր աշխատակիցների սոցիալական խնդիրները։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«Առաջինը աշխատավարձի խնդիրն է։ Մեր գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը հանրապետության միջին աշխատավարձի գրեթե կեսն է։ Եթե չեմ սխալվում, հանրապետությունում 190 հազար է»,- նշեց Մարտիրոսյանը։
Համեմատության համար ԳԱԱ նախկին նախագահը բերեց Չինաստանի օրինակը, որտեղ գիտաշխատողների միջին աշխատավարձը տասն անգամ բարձր է երկրի միջին աշխատավարձից։
Նրա փոխանցմամբ՝ ՌԴ-ում գիտաշխատողների աշխատավարձը 2 անգամ է բարձր միջինից, Հարավային Կորեայում՝ 6 անգամ։
Այս խնդրի լուծման համար ԳԱԱ նախկին նախագահը նշեց, որ համագործակցել են միջազգային գործընկերների հետ։
«Քանի որ մեր երկիրը չունի նման միջոցներ, մենք աշխատում ենք գտնել այլ աղբյուրներ, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը։ Դա հիմնականում եղել է միջազգային ակտիվ համագործության արդյունքում»,- ասաց նա։
Նա հույս հայտնեց , որ նորանշանակ ղեկավարը ևս կկարևորի այս համագործաոկցությունը և նոր քայլեր կկատարվեն այս ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ նորընտիր նախագահ. Oպտիմալացումը պետք է կատարվի բովանդակային
- Հատկապես այսօր մեր գիտության առջև դրված են խնդիրներ. Ռադիկ Մարտիրոսյան
- Ընտրվել է ԳԱԱ-ն նոր նախագահ
- Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա
- Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի. Ռադիկ Մարտիրոսյան
- Մեկ «Բայրաքթար»-ի համար ծախսվում է այնքան, ինչքան մեր գիտությանը հատկացվել է 10 տարում. Ռադիկ Մարտիրոսյան