Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված կլինեն պրեմիերաներ, նոր նախագծեր
Այս տարվա սեպտեմբերից մեկնարելու են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված ծրագրերը, լինելու են պրեմիերաներ, նոր նախագծեր: Ասուլիսում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Նա հայտնեց, որ նախագիծ ունեն Արցախի թատրոնի հետ կապված, ցանկանում են Արցախի թատրոնի հետ համատեղ ներկայացում ստեղծել, որը կցուցադրվի և այստեղ, և այնտեղ:
Թատրոնը հյուրախաղեր է նախատեսել նաև Գյումրիում, Վանաձորում:
Հարցին, թե արդյո՞ք ֆինանսավորում ունեն մարզային այցելությունների համար, ասուլիսին ներկա թատրոնի տնօրեն Արման Նավասրադյանն ասաց, որ ինքը որևէ մեկից, պետությունից գումար չի ուզել:
Ա. Նավասարդյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին, այցելել են Արցախ, երեխաների համար ամանորյա ներկայացում ցուցադրել:
«Թվում էր անհնար է՝ ոչ ոք սիրտ չունի ներկայացման գալու, բայց մենք ունեցանք 5000 երեխա հանդիսական: Խաղացել ենք տարբեր շրջաններում, դահլիճ չկար, պայմաններ չկային, բայց մենք խաղացել ենք:
Ես պետությունից գումար չեմ ուզել: Պետությունն առաջարկել է՝ բա մենք ինչ անենք, ասել եմ՝ այդ գումարը հատկացրեց վիրավոր զինվորներին, վիրավոր դերասաններ, մշակույթի գործիչներ ունենք, հատկացրեք իրենց բուժմանը: Մեր ընկերների միջոցով մենք հայթայթել ենք միջոցներ ու Արցախում կազմակերպել ցուցադրություններ»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Նրա խոսքով, Արցախի թատրոնը պետք է առաջ շարժվի, այլապես եթե թատրոնը կանգնած մնա, կվերանա, հատկապես եթե չորս կողմից շրջապատված է ադրբեջանցիներով:
«Երեք բան կա, եթե վերացավ, ազգը չի կարող գոյություն ունենալ՝ եկեղեցի, դպրոց, մշակույթ, ի դեմս թատրոնի»,- ասաց Արման Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չեխովյան փառատոնի տնօրենն ասել է՝ հայկական «Փափլիկը» ներկայացումը ամեն տեղ կարելի է ցուցադրել
- Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման աննախադեպ հաջողությունը՝ Չեխովյան հեղինակավոր փառատոնում
- Նարինե Գրիգորյանը՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական կյանքում. Չեխովյան փառատոն
- Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
- Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան