Դանիբեկյանը դատական նիստը նշանակեց օգոստոսի 3-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստի ընդմիջումից հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին ներկայացրեց քվեարկության վերաբերյալ ԿԸՀ հրապարակած ամփոփ արդյունքները, ինչպես նաև մանդատների բաշխման վերաբերյալ ԿԸՀ որոշումը։
Դանիբեկյանը հետաքրքրվեց, պատգամավորի կարգավիճակի վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ ունեն։ Վարդևանյանը նկատեց, ԿԸՀ որոշումը պատրաստվում են բողոքարկել ՍԴ-ում, վարույթը տևելու է 15 օր, հետևաբար այդ գարցին կարող են պատասխանել հուլիսի ավարտին՝ հուլիսի 26-ին։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ իրենց համար պարզ չի, թե դատարանում ինչ է քննարկվում, ինչի համար դատարանը ստացավ այդ փաստաթղթերը։
«Սահմանդրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը, և քանի որ պարզ չի, ուրեմն մենք չգիտենք, ինչ գործընթաց է, որ մենք դիրքորոշում հայտնենք»,-ասաց դատախազն ու նկատեց, որ դիրքորոշում կարող են հայտնել, եթե դատարանը պարզաբանի, թե ինչու դատավորը ստացավ այդ փաստաթղթերը։
Գևորգ Բաղդասարյանն ասաց, քրեական հետապնդում հարուցել նշանակում է անձին մեղադրանք առաջադրելը, ձերբակալելը, խափանման միջոց ընտրելը։
«Հետապնդում հարուցված է մի քանի տարի առաջ»,-ասաց նա։
Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ քրեական հետապնդում իրականացնելը ենթադրում է նաև, որ կարող է կայացվել մեղադրական դատավճիռ, նշանակվել ազատազրկման ձևով պատիժ։
«Դատարանը խնդիր է տեսնում քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված և գտնում է, որ անհրաժեշտ է հաղթահարել անձի անձեռնմխելիությունը»,-ասաց դատավոր Դանիբեկյանը։
Դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան