
Եգիպտոսի իշխանությունները նախազգուշացնում են զբոսաշրջիկներին ծայրահեղ շոգի մասին
Եգիպտոսի իշխանությունները նախազգուշացնում են ծայրահեղ շոգի մասին, Հուրգադայում ցերեկային ջերմաստիճանը ստվերում հասնում է 38 աստիճանի, իսկ Շարմ էլ-Շեյխում `մինչև 40, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հյուրանոցներում հանգստացողներին էլ հիշեցնում են՝ արևի տակ երկար մնալը վտանգավոր է:
Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիվանդանոցները պատրաստ են ջերմային հարվածով հիվանդներ ընդունելու, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու թուլության կամ ջերմային սթրեսի ցանկացած ախտանշանի դեպքում:
Այնուամենայնիվ, չնայած ծայրահեղ եղանակին,զբոսաշրջիկները շարունակում են էքսկուրսիա կատարել, այդ թվում՝ Լյուքսոր, որտեղ նավակներով ուղևորությունները շատ տարածված են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին