Էրդողանի ներկայությամբ շահագործման է հանձնվել Թուրքիայի նոր արբանյակը
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի ներկայությամբ շահագործման է հանձնվել Türksat 5A արբանյակը: Արբանյակը շահագործման հանձնելու միջոցառման ժամանակ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի 5-րդ սերնդի արբանյակ Türksat 5A-ն Falcon 9 հրթիռով տիեզերք է նետվել հունվարին և մայիսի սկզբին հայտնվել է ուղեծրում: Երկար փորձարկումներից հետո, այն կարող է ծառայություն մատուցել: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ արբանյակի շահագործմամբ, Թուրքիայի հաղորդակցական տարողությունն ավելանալու է 15 անգամ:
Նշելով, որ կիբեր սպառնալիքները կարող են վերածվել Թուրքիայի դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքի, Էրդողանն ասել է, որ այդ պատճառով հզոր մեխանիզմներ են մշակվում կիբեր պաշտպանության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա