Անհրաժեշտ է համաժողովրդաան զորաշարժ, Արցախին մենակ չպետք է թողնենք․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ ընտրություններից 10 օր անց արձանագրում ենք, որ պոպուլիզմն ու անպատասխանատվությունը շարունակում են գերիշխել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Հրապարակված արդյունքները չարդարացրեցին ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլև Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների զգալի մասի սպասումները։ Ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ ընտրությունից հետո, այսօրվա դրությամբ ունենք մի կողմից երկիրը պարտության տարած, ապազգային, անկարող, անպատասխանատու իշխանություն, մյուս կողմից՝ հաղթանակներ, վերելքներ ապահոված, ժողովրդի առաջ պատասխանատու ընդդիմություն։
Նա նաև երախտագիտություն հայտնեց դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներին։
«Հանդես ենք գալու որպես արմատական ընդդիմություն։ Շարունակելու ենք պետականանության, մեր արժանապատվության համար պայքարը։ Մեր քաղաքական օրակարգը մնում է նույնը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով ներկա իշխանության գործունեությանը, նա նշեց.
«Սրանց ձախողումները, ցավոք, իրենց մաշկի վրա զգալու է յուրաքանչյուր հայ ընտանիք։ Սրանք դժբախտություն են բերում։ Եվ մենք այս իշխանության վախճանն ամեն օր մոտեցնելու ենք վերջին»։
Նրա խոսքով՝ պետք է հակազդեն դավաճանական մեկ այլ ծրագրի, որը տևական ժամանակ իշխանությունները փորձում են իրականացնել։
«Հետևողականորեն Արցախի հանրապետությունն ու ապագան դուրս են մղվել մեր ժողովրդի օրակարգից։ Արցախն անտերությանն է մատնվել։ Արցախի ու Արցախի պաշտպանության մասին չեն խոսում։ Ձեռքները լվացել են Արցախի խնդրից։ Անհրաժեշտ է համաժողովրդաան զորաշարժ, Արցախին մենակ չպետք է թողնենք, մենք նրա թիկունքը պինդ պահելու խնդիր ունենք»,- ասաց նա և շեշտեց՝ չկա Արցախ, չկա նաև Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների․ Վահե Հակոբյան
- Այսօր սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան