Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից
Լիվերպուլի պատմական մասը կարող է կորցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության իր կարգավիճակը, որը ստացել է 2004 թվականին:
artguide.com-ի հաղորդմամբ, պատմական շենքերն այստեղ աստիճանաբար զիջում են բնակելի և գրասենյակային շենքերին: Տեղական համայնքը շարունակում է պայքարել պատմական վայրերի համար և պնդում է վերականգնել նավամատույցներն իրենց տարածքներով, պահեստներով և նեղ փողոցներով: Նախատեսվում է վերակենդանացնել այս տարածքները որպես քաղաքային կյանքի, ստեղծագործական և հանգստի կենտրոններ:
Տարիներ տևած վեճերից հետո հաջողվել է պաշտպանվել քաղաքի պատմական մասում գտնվող հիանալի Ալբերտ դոկտը:
Այնուամենայնիվ, պատմական հատվածը վտանգված է ևս վաթսուն հեկտար գրասենյակային տարածքի համար տրամադրման և 90-ականների ոճով բնակարանների կառուցման պատճառով, ինչն առաջացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դժգոհությունը: Տեղական իշխանությունները պահանջում են զարկ տալ այդ տարածքի առևտրային զարգացմանը՝ այդպես տնտեսական զարգացում ապահովելու համար, սակայն փորձագետներն ազգային իշխանություններին կոչ են անում միջամտել և պահպանել Մեծ Բրիտանիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները