Լավրովն Անթալիայում Չավուշօղլուի հետ կքննարկի Անդրկովկասում իրավիճակը
Հունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անթալիա՝ բանակցելու Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ՝ չնայած աշխարհում առկա սանիտարահամաճարաբանական ծանր իրավիճակին: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը տարեսկզբից 6 անգամ հեռախոսազրույց են ունեցել ու նաև տեսակապով մասնակցել «Ակկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքին 2021 թվականի մարտի 10-ին:
Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է շոշափել երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ: Նրանք կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, իրավիճակը Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում:
Նախատեսվում է առարկայական քննարկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը 2021 թվականի մայիսի 26-ին Սիրիայում անցկացված նախագահական ընտրությունների ֆոնին։ Օրակարգում ներառված կլինեն նաև տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելը, Իդլիբում և Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը:
Մտքերի բովանդակային փոխանակություն տեղի կունենա Լիբիայում իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Բանակցությունների հիմնական թեմաներից են սահմանադրության հանրաքվեի նախապատրաստումը և ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Լիբիայի իշխանություններին օժանդակությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում և ազգային զինված ուժերի համախմբումը: «5 գումարած 5» ձևաչափով Միացյալ ռազմական կոմիտեի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն է դարձվելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Հատուկ ուշադրություն կդարձվի բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում ՝ ռազմատեխնիկական համագործակցությանը:
Նախատեսվում է քննարկել Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021 թ. հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: Երկու երկրների համապատասխան մարմինների փոխգործակցության թեմաները կլինեն նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ջանքերը մեծացնելու, ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործման և թուրքական դեղագործական ընկերությունների կողմից դրա արտադրության վաղաժամկետ հաստատումը: