Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթել է մրցաշարի խմբային փուլում
Ավարտվել է Goldmoney Asian Rapid մրցաշարի խմբային փուլը, որում հիանալի արդյունք է ցույց տվել Լևոն Արոնյանը։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր 15 հնարավորից վաստակել է 10,5 միավոր և գրավել առաջին հորիզոնականը։ 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Վլադիսլավ Արտեմևը։ Դին Լիժենը 9,5 միավորով գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ Մագնուս Կարլսենը վաստակլ էց 9 միավոր՝ գրավելով 4-րդ հորիզոնականը։
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 16 մասնակիցներից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճել 8 շախմատիստ։
¼ եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Էրիգասի Արջունը։
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանը հաղթել է Կարլսենին և գլխավորում է աղյուսակը
- Superbet Chess Classic. Արոնյանը երկրորդն է
- Լևոն Արոնյան. Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը
- Grand Chess Tour. Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
- Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին