ՀՔԾ-ն արձագանքել է Չարչյանի պաշտպաններին
Հատուկ քննչական ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին` քննարկման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն` կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեացրել էր, որ ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը
- Բժիշկ Սահակյան. Ի աջակցություն պրոֆեսորի մեզ են դիմում Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները
- Կոչ ենք ՀՔԾ-ին վերադառնալ իրավական դաշտ․ Չարչյանի փաստաբաններ
- Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- ՀՔԾ-ն Չարչյանի պաշտպաններին ուղղված կոչ է հրապարակել
- Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
- Դատախազությունն արձագանքել է Արմեն Չարչյանի պաշտպաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան