Lեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտին կժամանի Երևան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կունենա ի նվիրում և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավենա փառատոնի հուլիսի 3-ին, 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավորդաշնակահարուհի Մայա Օհանյանը, առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:
Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):
Ֆիլհարմոնիկ նվագախմբի երկար բանակցությունների արդյունքում լեգենդար դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ռիկարդո Մուտին կժամանի Երևան: Նրա այցի ընթացքում՝ հուլիսի 4-ին, միջազգային բարձր հեղունակություն վայելող Ռավենա փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանի օպերային թատրոնում՝ «Եղբայրության կամուրջ՝ արվեստի և մշակույթի միջոցով» խորագրի ներքո:
Ռավենա փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա և մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700-ամյակին:
Մինչ այդ՝ հուլիսի 3-ին, Ռիկարդո Մուտին ներկա կգտնվի իր և Ռավենա փառատոնի պատվին տրվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները