Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջամնում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքները Արցախի տարածքում պայթուցիկ առարկաների հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքէջում:
«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթուցիկ զինամթերքը, որն իրենից ներկայացնում է առաջին կատեգորիայի վտանգ՝ ոչնչացման վայր տեղափոխվելուց հետո, վնասազերծվում է պայթեցման միջոցով»,-ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրական «Բալիդժա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 30 պայթյունավտանգ առարկա՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով`այդ գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
«Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել էր Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ:
2020-ի նոյեմբերի 23-ից սկսած ընդհանուր առմամբ 2,148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհներ մաքրվել են չպայթած զինամթերքից, 1892 շենքեր ստուգվել են սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ օբյեկտ:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ամեն օր ներգրավված է պայթոյւնավտնագ առարկաների վնասազերծման աշխատանքներում»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները պայթուցիկ առարկաներից լիովոին մաքրել են Սոս գյուղի տարածքները
- Ռուս սակրավորներն ականներից մաքրում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը
- Ռուս սակրավորներն ականազերծել են Արցախի Վարդաձոր գյուղի մատույցներում գտնվող գյուղատնտեսական հողերը
- Ռուս սակրավորներն ականազերծում են Մարտակերտի շրջակայքի գյուղատնտեսական նշանակության հողերը
- Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկաներ են վնասազերծել
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան